Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Վրեժի կանչով

Վրեժի կանչով
07.01.2025 | 11:36

Մահապարտի նման ունայնությամբ լեցուն

և պարտյալի հեղձուկ անսփոփ տխրությամբ

էլ չեմ փնտրում սրտիս ոչ մի պայծառ նեցուկ`

պահմտոցի դարձած այս գորշ կյանքիս համար:

Լկտի խեղկատակին հանդուրժելով համառ,

դատապարտված գարշին` լիակատար անկամ,

փայփայում եմ ոգյա կայծերն այն անհամար`

Էրգրականչով խրոխտ անդինները սփռյալ։

Լուրթ վրեժով, սակայն, ու ցասումով անբառ...

ես կողպել եմ սիրտն իմ և միտքն իմ հանապազ

(արդ հոգնել եմ արդեն ճառասացից համբակ)...

Եռաթև Նետն ինձ դարձրու, անպարտ Աստված։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 5659

Մեկնաբանություններ